Սա ոչ միայն հոգևորականի դեմ իրականացված հաշվեհարդար է, այլև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ազգային ինքնության և քաղաքացիների ազատ արտահայտման իրավունքի դեմ ուղղված քաղաքական հարձակում։
Ի սկզբանե ակնհայտ էր, որ Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ունի քաղաքական դրդապատճառներ և իշխանությունների հակաեկեղեցական արշավի բացահայտ դրսևորումներից է։
Հիշեցնենք՝ հանրային մեղադրողը միջնորդել էր Աջապահյանի նկատմամբ կիրառել ազատազրկում պատժամիջոցը՝ 2 տարի 6 ամիս ժամկետով։
Միքայել Աջապահյանը չի ընդունում մեղադրանքը։ Նա և իր պաշտպանական խումբը պնդում են, որ Աջապահյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ իշխանության կողմից եկեղեցականներին հալածելուն ուղղված գործողությունների շրջանակում։
Նշենք, որ ընդամենը 10 նիստով դատարանն ավարտեց այս գործի քննությունը։ Գործով առաջին դատական նիստը տեղի էր ունեցել մոտ մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 15-ին։
Այսքանով ավարտվեց Աջապահյանի գործի քննությունը։ Դատարանը հեռացավ առանձին սենյակ՝ վերդիկտ կայացնելու, որը կհրապարակվի վաղը՝ սեպտեմբերի 24-ին՝ 17։30-ին։
Նիստի մեկնարկին եզրափակիչ կարճ ելույթներ ունեցան Աջապահյանի պաշտպանները՝ արձագանքելով հանրային մեղադրողների ելույթներին։
Դատարանը մերժեց Զոհրաբյանի միջնորդությունը՝ պատճառաբենելով, որ դատավորի որոշման օրինականության հարցը կարող է բողոքարկվել վերադաս ատյանում, այլ ոչ թե նույն դատավորի մոտ։
Խիստ բացահայտ է, որ դատարանը, արդարադատություն իրականացնելու փոխարեն, ակնհայտորեն միացել է իշխանությունների հրահրած հակաեկեղեցական արշավին